30 Հունիսի, 2023
Վերջին շրջանում բազմաթիվ ուղղություններով թիրախավորվում են փաստաբանները։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այդ թիրախավորումներում մասնակցություն ունի նաև օրվա իշխանությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Փաստաբանի առաքելության մասին շատ ենք խոսել, հիմա կփորձեմ մի փոքր այլ դիտանկյունից անդրադառնալ մեր առաքելությանը։

Հիվանդների (ասում են նաև՝ բուժառու) գերակշիռ մեծամասնության հիվանդության պատճառն այդ մարդու ապրելակերպն է։ Մասնավորապես, սննդի սխալ օգտագործումը, ակտիվ կյանք չվարելը, ծխելը, թմրամոլությունը և, ի վերջո, պարբերաբար բուժ․ հետազոտություններ չանցնելը։ Այդ մարդիկ երբ հիվանդանոնում են կամ ունեցած հիվանդությունը սրվում է դիմում են բժիշկներին։ Վստահաբար չեք գտնի մեկին, ով իր բարեկամին բուժող բժշկին ասի՝ «իրա խելքից ա հիվանդացել, ինչի՞ ես բուժում էդ հիվանդին»։

Նույնն է նաև հանցանք կատարողների մոտ։ Այո, նրանցից շատերն իսկապես իրենց ապրելակերպի պատճառով են հանցանքներ կատարում։ Մի մասն էլ, ինչպես հանցանքներ են կատարում անզգուշությամբ, ամենատերբեր հանգամանքների բերումով, ինչպես բազմաթիվ հիվանդներ, որոնք վարել են առողջ ապրելակերպ, սակայն վնասատու հիվանդությունը սողոսկել է օրգանիզմ անկախ այդ մարդու վարվեցողությունից կամ ապրելակերպից։

Յուրաքանչյուր անգամ, երբ մտքներովդ կանցնի մեղադրել փաստաբանին, որ պաշտպանում է հանցանքում մեղադրվողին, մտածեք, իսկ կմեղադրեի՞ք բժշկին, որը ձեզ կբուժեր հիվանդությունից»։

 

 

kotayk

Լրահոս