Մինչև այդ Բելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Երևան ընդունված որոշումները հայ գործընկերներին փոխանցելու համար:
Հայաստանի ԱԳՆ խոսնակը «Լուրեր»-ին հայտնել է, որ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը:
«Մենք կդիտարկենք ՀԱՊԿ կանոնադրական մարմինների ԱԳՆԽ, ՊՆԽ և ԱԽՔԿ նիստի և ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանի արդյունքներով ընդունված փաստաթղթերը և, հաշվի առնելով ՀԱՊԿ շրջանակներում առկա ընթացակարգերը, դրանց` ՀՀ կողմից միանալու հարցը»,- ասել է նա: