25 Դեկտեմբերի, 2023

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Լեոնիդ Սլուցկին փաստաթղթեր է ներկայացրել ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Դեկտեմբերի 19-ին ԼԴԿ-ի 35-րդ նախընտրական համագումարը կուսակցությունից առաջադրել է Սլուցկիին որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու։

Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային խորհուրդն ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ ՌԴ ԿԸՀ-ն որոշել է, որ քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։ Այսպիսով, սա առաջին եռօրյա նախագահական ընտրություններն է լինելու Ռուսաստանի Դաշնությունում։

kotayk

Լրահոս