Այս է պատճառը, որ այսօր արդեն Բեգլարյանը մամուլի միջոցով լուրեր է տարածում, որ իր եղբոր նախընտրական շտաբը ձևավորվել է ու անգամ Կենտրոնի թաղապետն ու Կենտրոնից ընտրված պատգամավորը աշխատելու են ի օգուտ իր եղբոր:
Նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ օրեր առաջ Գագիկ Բեգլարնաին հաջողվել է հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպումը անսպասելի դրական ընթացք է ստացել ու Գագիկ Բեգլարյանը ստացել է Սերժ Սարգսյանի «դաբրոն» Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններում իր եղբոր մասնակցության մասով: