14 Օգոստոսի, 2024

Դատարանը մասնակի բավարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քննիչի միջնորդությունը կալանքը 2 ամսվա փոխարեն երկարաձգվեց մեկ ամսով և վերացվեց ազգականներին տեսակցելու արգելքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարդանյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Սա կարելի է համարել ձեռքբերում, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ ճիշտ կլիներ միջնորդությունն ամբողջությամբ մերժելը, ամեն դեպքում սա մեկ քայլ առաջ էր»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ քրեական վարույթը վերաբերում է համացանցում հայտնված ձայնագրությանը, որով Գերասիմ Վարդանյանը, ենթադրվում է հանձնարարություններ է տալիս ինչ-որ մեկին, թե ինչպես բաժանել հանրահավաքին մասնակցելու համար գումարներ: 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով  նախաձեռնվել է 6 քրեական վարույթ։

Լրահոս