14 Մայիսի, 2024

Ադրբեջանի դատարանը առաջարկ է ստացել երկարաձգել Բաքվում գերեվարված, ապօրինի բանտարկված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։

Հաղորդվում է, որ առաջարկվել է, մասնավորապես, երկարաձգել նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի կալանքը։

Ավելի վաղ հայտնել էինք Բաքվի դատարանը երկարաձգել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը 5 ամսով։

Լրահոս