Հաղորդվում է, որ նիստի ընթացքում առաջադրվեց Դավիթ Խաժակյանի թեկնածությունը փոխնախագահի կարգավիճակում, ով ընտրվեց միաձայն:
«Լուսավոր Հայաստան կուսակցությունը շնորհակալություն է հայտնում Գևորգ Գորգիսյանին տարիների նվիրական աշխատանքի համար և մաղթում ամենայն բարիք: Նորընտիր փոխնախագահ Դավիթ Խաժակյանին կուսակցությունը մաղթում է հաջողություն նոր և պատասխանատու կարգավիճակում», — ասված է կուսակցության հաղորդագրության մեջ: