«Ավելի ուշ տեղեկացա, որ ֆեյսբուք սոցիալական հարթակում մի հրապարակման վերաբերյալ է հարցաքննությունը: Ինձ ներկայացրին քննվող գրառման խտանկարը ( screenshot|ը՝ մեկնաբանությունների բաժնում):
Հաշվի առնելով, որ այս ամբողջ գործընթացը պատվիրակված էր և իրականացվում էր ՀՀ|ում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի պատվեր-հրահանգով, և մասն է իրենց ապօրինի, հակաժողովրդավարական արշավի, գաղափարական ու քաղաքական հակառակորդների, մեր սիրելի հայրենակիցների դեմ, իրացրի իմ իրավունքը ցուցմունք չտալու և այս զավեշտալի ապօրինությանը չմասնակցելու:
Այսօր արդեն տեղեկացա, որ ՀԱՆՑԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ պատճառով քննիչի քրեական հետապնդում չհարուցելու ( ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդված 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով) մասին միջնորդությունը բավարարվել է:
Հ. Գ. պատրաստվում եմ հորդոր-գրություն ուղղարկել ՆԳՆ, ՀԱՅԵՐԵՆԻ արագացված և խտացված դասընթաց անցկացնելու համար: Հարկատուների հարկերն ուղղեք իրական հանցագործներին ու հանցագործությունները բացահայտելուն, պարոնայք՝ մոնիտորինգ իրականացնող ոստիկաններ»,- գրել է պատգամավորը։