17 Նոյեմբերի, 2023

Իշխանությունները հետևողականորեն հեղինակազրկեցին հաջորդ կարևոր ինստիտուտը՝ բանակը և ԵԿՄ-ն, ապա նաև Հայ եկեղեցու վրա հարձակումներ սկսվեցին։ Այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով` Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, դասական իմաստով, այլևս գոյություն չունի։

«Հիմքն անկախության հռչակագիրն է և արցախյան շարժումը, իսկ «Նիկոլ Փաշինյանի կապիտուլյանտ ռեժիմն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Նիկոլ Փաշինյանը և նրա խմբակը Հայոց պատմության մեջ միակ իշխանությունն է, որին հաջողվեց ամբողջությամբ հայաթափել հայկական պատմական Արցախը»,- ասաց նա։

Շարմազանովը նշեց, որ ելքեր միշտ կան, եթե չես հանձնվում և ռեալ ես գնահատում իրավիճակը։

Ըստ նրա` Հայաստանին սպառնում է նաև թուրքական վիլայեթի վերածվելը։

«Առաջին իսկ պահից իրենք հայտարարեցին, որ իրենց հեղափոխությունն ավելի կարևոր է, քան արցախյան շարժումը։ Սաղ գծած սցենար է, թող մեզ գժի տեղ չդնեն։ Նիկոլ Փաշինյանը և իր ռեժիմը քայլող փորձանք են»,- ասաց և նշեց, որ նրա՝ իշխանության գալով սկզիբ դրվեց հակահայկականության։

kotayk

Լրահոս