8 Փետրվարի, 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին անդրադարձել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հեռանկարին։

Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների հետ ցամաքային մեկ կապող օղակ ունի՝ Վերին Լարսի ճանապարհն «իր բոլոր հայտնի պրոբլեմներով»։ Վրաստանը նախաձեռնել է թունելի կառուցում, որը խնդիրը կլուծի։

Բայց, մյուս կողմից, հասկանում ենք, որ տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհի բացումն, էականորեն կմեծացնեն մեր առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի և ոչ միայն ԵԱՏՄ-ի հետ»։

Ըստ վարչապետի՝ Հայաստանն ամենաշատն ունի այդ ճանապարհների կարիքը։

Shabat.am

kotayk

Լրահոս