«Իմ կարծիքով` այս իրավիճակից կատեգորիկ եզրակացություններ անելն անիմաստ է: Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը: Դա, կարծում եմ, ամեն ինչ ասում է»,- ասել է նա։
«Որքան գիտի (ՀԱՊԿ) քարտուղարությունը, հայկական պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական բնույթ են կրել: Ամեն դեպքում, սա անկախ և ինքնիշխան պետության որոշումն է, և որևէ այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող է ազդել այդ որոշման վրա։ ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի Հանրապետության որոշումը որպես կազմակերպության լիիրավ անդամ»,- նշել է նա։
Նոյեմբերի 23-ին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ մեղադրել էր ՀԱՊԿ-ին 2021թ․-ի մայիսին և 2022թ․-ի սեպտեմբերին Բաքվի հետ բախումների ժամանակ Երևանին օգնություն չցուցաբերելու մեջ։ Այս ֆոնին Երևանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության հարցը, իսկ ինքը Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է, որ մտադիր չէ գնալ Մինսկ։
Գագաթնաժողովից առաջ ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի ԱԳՆ-ի և ՊՆ-ի ղեկավարները չէին ներկայացել։ Միաժամանակ Երևանից ասում են, որ չեն պատրաստվում լքել կազմակերպությունը։