«Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք հենց այդպես ենք վերաբերվում Հայաստանին»,- ասել է նա պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի հետ հարաբերությունները ինտեգրացիոն կառույցների գծով վատացել են։
«Օգոստոսի 27-ին մենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ ենք անցկացրել: Այնտեղ ամեն ինչ միանգամայն նորմալ էր»,- հավելել է Օվերչուկը:
Ռուսաստանի և Հայաստանի միջև շփումները կարող են տեղի ունենալ սեպտեմբերի 27-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստի շրջանակում, նշել է փոխվարչապետը։