31 Մայիսի, 2023
Բրատիսլավայում ընթացող Անվտանգության խնդիրների նվիրված ամենամյա համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ հունիսին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նոր հանդիպում կունենան, որի ժամանակ կքննարկվի խաղաղության պայմանագրի նախագիծը։

«Մենք լավատեսության որոշակի տարրերով ենք շարժվում դեպի քիշնևյան հանդիպումը։ Որոշակի սպասելիքներ ունենք։ Հունիսին տեղի է ունենալու արտգործնախարարների ևս մեկ հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է խաղաղության պայմանագիրը»,-նշել է Հաջիևը։

kotayk

Լրահոս