26 Հունիսի, 2026
«Կառավարության հաջորդ նիստում կներկայացնեմ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին բանաձևի նախագիծը», — X սոցիալական ցանցում գրել է Սաարը։
Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական, այլև բարոյական պարտավորություն է։ Նա ընդգծել է, որ Իսրայելը պետք է դատապարտի պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում։
Իսրայելական The Times of Israel պարբերականի տեղեկություններով՝ բանաձևը կներկայացվի կիրակի օրը։ Թերթը նշում է, որ Իսրայելը երկար տարիներ խուսափել է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից՝ հարցի քաղաքական զգայունության պատճառով։ Սակայն վերջին տարիներին, Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին, այդ ուղղությամբ որոշակի քայլեր են ձեռնարկվել։

 

Լրահոս