13 Նոյեմբերի, 2024

ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը, ելույթ ունենալով Բրյուսելում, ասել է, որ Իսրայելը Գազայի հատվածում հասել է իր սեփական նպատակներին։ Նրա խոսքով, այժմ եկել է պատերազմի ավարտի ժամանակը:

Բլինկենը, ով լքում է պաշտոնը երկու ամսից, ասել է, որ պայմաններ են ստեղծվել Իսրայելի պաշտպանության բանակի համար՝ լքելու Գազան առանց Համասի կառավարմանը վերադարձնելու այն: Նա ընդգծել է, որ Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին խմբավորման հարձակումից հետո ինքնապաշտպանության բոլոր իրավունքներն ուներ։

Վարչակազմի պաշտոնյան խոստովանել է, որ Իսրայելը միջոցներ է ձեռնարկել Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը բարելավելու համար, սակայն այս ոլորտում դեռ շատ անելիքներ կան։

Լրահոս