«Ավանդական քրիստոնեական արժեքների պաշտպանությանն ուղղված ձեր կրթական աշխատանքն ու գործունեությունը միավորում են մարդկանց զորացնելով հայրենիքի հանդեպ սերը նրանց սրտերում։
Դուք վաստակած հեղինակություն եք ձեռք բերել եկեղեցական, քաղաքական և հասարակական շրջանակներում, ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում»,-ասված է ուղերձում։
Լուկաշենկոն ընդգծել է, որ Գարեգին Բ-ի ճշմարտությունը պաշտպանելու և բարոյական հիմքերը պահպանելու ներհատուկ ցանկությունը նպաստում է ազգային միասնության և ներդաշնակության պահպանմանը, հայ-բելառուսական երկխոսության համակողմանի զարգացմանը։
Նա Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին մաղթել է քաջառողջություն և Աստծո օգնությունը նրա բարձր ծառայության մեջ ի բարօրություն հայ ժողովրդի։