10 Հոկտեմբերի, 2023

ԱՄՆ դեսպանությունը X հարթակի իր էջում տեղեկացրել է, որ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն այցելել է Բաքու, ուր հանդիպումներ է ունեցել ադրբեջանցի պաշտոնյաների հետ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Դեսպանությունը շեշտել է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը կարևոր է այս երկարամյա հակամարտության կարգավորելու համար:

Ըստ դեսպանության՝ Բոնոն Բաքվում քննարկել է ԱՄՆ աջակցությունը կողմերին՝ Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար։

kotayk

Լրահոս