Նա նշել է, որ այս այցելությունների ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հետաքրքրվել են կալանավորների պահման վայրի և նրանց հանդեպ վերաբերմունքի պայմաններով։
«ԿԽՄԿ-ն նաև ստուգում է, թե արդյո՞ք այդ մարդիկ պայմաններ ունեն իրենց ընտանիքների հետ շփման համար, և ստեղծո՞ւմ է այդ պայմանները։ Երբ մենք որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտե, այցելում ենք այդ անձանց, այս գործունեության արդյունքում բոլոր տեղեկությունները, հարցերը փոխանցվում և քննարկվում են միայն երկկողմանի գաղտնի ձևով համապատասխան կառույցների հետ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այս հարցերը պարբերաբար քննարկում է երկու կողմերի հետ և՛ ադրբեջանական, և՛ հայկական։ Վերջին այցելություններն իրականացվել են հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին»,-ասել է Կոիչը։