ԿԸՀ-ն այսօր սեպտեմբերի 18-ի առավոտյան մամուլի ասուլիս է հրավիրել ամփոփելու Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:
ԿԸՀ նախագահ Բահագն Հովակիմյանը նշեց, որ քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 234 436 (28,44 %): Նրա խոսքով` սա ճշգրտված թիվն է, որը մի փոքր տարբերվում է երեկ ժամը 21-ին հրապարակված թվից:
Անվավեր քվեաթերթիկները կազմել են 2763:
Այնուհետեւ ԿԸՀ նախագահը ներկայացրեց քաղաքական ուժերի ստացած քվեները:
- «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 22,431 ձայն կամ 9.68%
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 75,463 ձայն կամ 32.57%)
- «Արդար Հայաստան» կուսակցությունը 2,595 ձայն կամ 1.12%)
- «Հաղթանակ» կուսակցությունը 3,959 ձայն կամ 1.71%)
- «Ուժը հայրենյաց» կուսակցությունը 1,706 ձայն կամ 0.74%)
- «Հայաստանի եվրոպական» կուսակցությունը2,572 ձայն կամ 1.11%)
- «Ազգային առաջընթաց» կուսակցությունը 43,765 ձայն կամ 18․89%)
- «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը 780 ձայն կամ 0.34%)
- «Հանրապետություն» կուսակցությունը 26,236 ձայն կամ 11.32%)
- «Միացյալ Հայաստան» կուսակցությունը 1,282 ձայն կամ 0.55%)
- «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 4,174 ձայն կամ 1.8%)
- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը 2,348 ձայն կամ 1.01%)
- «Ապրելու երկիր» կուսակցությունը 8,425 ձայն կամ 3.64%)
- «Մայր Հայաստան» դաշինքը 35,739 ձայն կամ 15.43%)
Անճշտությունների չափը կազմել է 195:
Նա հիշեցրեց, որ անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 4 տոկոս է, կուսակցությունների դաշինքի դեպքում 6 տոկոս:
16