24 Նոյեմբերի, 2022

Մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի շուրջ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՀԱՊԿ գագաթնաժողովին։

«Տեղյակ եք, որ երեկ տեղի է ունեցել ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի արդյունքում, ցավոք, մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի շուրջ, բայց ես նաև ուզում եմ ասել, որ տեղի է ունեցել շատ բաց, անկեղծ քննարկում, և այդ երկու փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման։

Չնայած նրան, որ ՀԱՊԿ խորհրդի հռչակագիրը չընդունվեց, այսինքն, մենք չստորագրեցինք հռչակագիրը, սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց, կրկին մեր չստորագրելու պատճառով, բայց ես էլի ուզում եմ ասել, որ դրական եմ համարում քննարկումը և դրական եմ համարում Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ քննարկումները»,-նշել է Փաշինյանը։

 

kotayk

Լրահոս