«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Գյումրիում երեկվանից աժիոտաժ է: Ինչպես արդեն հայտնի է, այսօր Բագրատ Սրբազանը եւ նրա աջակիցները ավտոերթով գնալու են դեպի Գյումրի, որտեղ միջոցառում եւ արդեն երեկոյան հանրահավաք է սպասվում: Հանրահավաքը տեղի կունենա Գյումրիի Թատերական հրապարակում 18:00-ին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ Գյումրիում Բագրատ Սրբազանի գալուն ընդառաջ երեկվանից ակտիվ մթնոլորտ է, քաղաքացիները պատրասվում են նրան դիմավորելուն:
Տեղեկացանք, որ մի խումբ գյումրեցիներ պատրաստվում են Սրբազանին եւ նրա աջակիցներին դիմավորել: Այնտեղ է լինելու նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը, որը եւս ընդառաջ է գալու Բագրատ Սրբազանին: Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, երեկվանից քաղաքում ոստիկանական ուժերի կուտակում է սկսվել: »։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։