Մոսկվան չի հրաժարվել Երևանի և Բաքվի միջև բանակցություններում միջնորդի դերից. հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը.
«Անձամբ ՌԴ նախագահի շնորհիվ է հաջողվել կանգնեցնել 2020թ. պատերազմը, մշակել և կյանքի կոչել տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի մեխանիզմը։ Մոսկվան երբեք չի հրաժարվել միջնորդի իր դերից։ ՌԴ նախագահն իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ վերջին շփումներում հաստատել է դա։ Մենք անկեղծորեն շահագրգռված ենք բանակցությունների հաջողությամբ, մեր մերձավոր հարևանների, գործընկերների և դաշնակիցների տարածքում բարեկեցությամբ և խաղաղությամբ»,-ասել է Կոպիրկինը։
8