Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Միացյալ Թագավորության պաշտպանական գծով կցորդի տեղակալ Ջո Ռոյին և այցելություն կատարել Խաչիկ համայնք։
Այդ մասին տեղեկանում ենք դիտորդական առաքելության X-ի գրառումից․
«Ուրախ ենք ողջունել Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդի տեղակալ տիկին Ջոջոյին առաքելության կենտրոնակայանում: Առաքելության ղեկավարը պատվիրակությանը տեղեկացրել է մանդատի և գործունեության մասին: Հյուրերը միացել են նաև Խաչիկում իրականացվող պարեկությանը: Շնորհակալություն այցելության համար»։
27