Փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Այժմ Հայաստանն օգտագործում է իր սփյուռքը Ադրբեջանի դեմ հարձակումների համար։ Այդ ամենը, սակայն, որևէ արդյունք չի տալու։
Մենք պատրաստ ենք խաղաղության, որը հիմնված կլինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման, ինչպես նաև խելամտության և պատմական արդարության վրա», — հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարի խոսքով «Հայաստանն իր ապագան պետք է պլանավորի ելնելով սեփական ազգային շահերից, այլ ոչ թե տարածաշրջանից հեռու գտնվող և արյունալի գաղութատիրական անցյալ ունեցող պետությունների հավակնություններից»։