10 Սեպտեմբերի, 2023

ւկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրությունների անցկացումը։

«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է այսպես կոչված «նախագահական ընտրությունները», որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 9-ին Ղարաբաղի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքում։

Այդ այսպես կոչված «նախագահական ընտրությունների» անցկացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, իսկ դրանց արդյունքները չնչին են։

Ուկրաինան հերթական անգամ իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում եւ կողմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- նշվել է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունում։

kotayk

Լրահոս