Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
«Կուսակցության 7-րդ հերթական համաժողովը նշանակվել է 2025 թ.-ի սեպտեմբերի 20-ին։
Հաստատվել են Գյումրի, Վանաձոր, Ախուրյան, Քաջարան համայնքների և Երևանի Ավան, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք վարչական շրջանների Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած 187 քաղաքացիների դիմումները։
Քննարկվել են կարգապահական բնույթի հարցեր»,-ասված է հայտարարության մեջ։