25 Դեկտեմբերի, 2023

Խաղաղության գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից։ Ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Այստեղ կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներին։ Մենք նաև դրական արձագանքներ ենք լսում»,–ասել է Բայրամովը:

Նա նաև նշել է, որ պաշտոնական Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների հերթական փաթեթը Երևանից ստացել էր այս տարվա նոյեմբերի վերջին։

«Հայաստանին ներկայացվել է առաջարկների փաթեթը, որը մենք մշակել ենք մեկ ամսվա ընթացքում։ Գործընթացը շարունակվում է։ Կարծում եմ՝ հանդիպումները կկայանան 2024 թվականին։ Մենք իրատեսորեն ու լավատեսորեն ենք նայում այս հարցին։ Միաժամանակ, երբ խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, պետք է հասկանանք, որ այն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի»,–ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

kotayk

Լրահոս