17 Դեկտեմբերի, 2023

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Արթուր Աթաբեկյանն ու Էդգար Հովհաննիսյանը համատեղ հայտարարություն են տարածել «168.am»-ի 16.12.2023թ.-ի կեղծ տեղեկություններ տարածող հոդվածի վերաբերյալ:

«ՀԵՐՔՈՒՄ. Էդգար Հովհաննիսյանն ու Արթուր Աթաբեկյանը կողմ չեն քվեարկել դատավոր Տիգրան Փոլադյանի վերաբերյալ միջնորդություններին

«168 ժամ» լրատվականը հանդես է եկել «Դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու օգտին քվեարկել են նաև նրա երկու ընկերները» վերտառությամբ հրապարակմամբ և նյութում կատարել մի շարք պնդումներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես նշվում է, թե Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամներ Էդգար Հովհաննիսյանը և Արթուր Աթաբեկյանը մասնակցել են Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին վերջինիս լիազորությունների իրականացման կապակցությամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունների քննարկմանը, ավելին, լրատվամիջոցի պնդմամբ, նրանք կողմ են քվեարկել այս միջնորդություններին:

Հարկ ենք համարում պարզաբանել, որ, թե՛ Էդգար Հովհաննիսյանը, թե՛ Արթուր Աթաբեկյանը նշված միջնորդություններին կողմ չեն քվեարկել, ավելին ԲԴԽ անդամ Արթուր Աթաբեկյանը գտնվել է արձակուրդում և չի մասնացկել այս գործով որևէ նիստի, իսկ ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանը նիստի ընթացքում ինքնաբացարկ է հայտնել և կրկին գործի քննությանը չի մասնակցել:

Հորդորում ենք լրատվամիջոցին շտկել նյութում առկա սխալ պնդումները և զերծ մնալ հանրությանը շփոթեցնող, չճշտված տեղեկություններ տարածելուց:

Արթուր Աթաբեկյան, սնանկության դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ,

Էդգար Հովհաննիսյան, Արմավիրի առաջին ատյանի դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ»։

Shabat.am

 

Լրահոս