20 Նոյեմբերի, 2023
Այսօր ընդունել եմ Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․

«Հանդիպման սկզբում հյուրերին ներկայացրել եմ Հայաստանի տնտեսության ներկա վիճակը և նշել, որ երկրի ՀՆԱ-ն 2023-ի 9 ամիսներին աճել է 9.2 տոկոսով:

Այնուհետև անդրադարձել ենք Հայաստանի Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների տնտեսական ինտեգրացիային Հայաստանի Հանրապետությանը։

Հանդիպմանը նաև նշել եմ, որ ՀՀ Կառավարության նպատակն է տնտեսության դիվերսիֆիկացումը բոլոր բնագավառներում, այդ թվում հանքարդյունաբերության էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում։

Պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել հյուսիսբալթյան գործարարների հետ բիզնես կապերի ստեղծման ուղղությամբ»,- գրել է Էկոնոմիկայի նախարարը։

Լրահոս