18 Հուլիսի, 2023
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր չափահաս անդամները հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Համապատասխան ծանուցագրերը հրապարակվել են ՀՀ արդարադատության նախարարության azdarar.am կայքում։

Մասնավորաբար, դատախազություն են հրավիրվել Ռոբերտ Քոչարյանն ու կինը` Բելլա Քոչարյանը, ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը և նրա կինը` Զարուհի Բադալյանը, կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը և կինը` Սիրանուշ Քոչարյանը, դուստրը` Գայանե Քոչարյանն ու ամուսինը` Վիգեն Չատինյանը։

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին և Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվել են ամփոփագրեր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա», – նշված է բոլորին ուղարկված ծանուցագրերում։

Հավելենք, որ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները դատախազություն են հրավիրվել օգոստոսի 1-ին՝ ժամը 14:30-ին։

 

kotayk

Լրահոս