Reuters–ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ դադարեցվել է Եվրոպա ռուսական վառելիքի մատակարարման համար Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը։ Որպես պատճառ նշվում են Ռուսաստանի և Թուրքիայի միջև կառավարման հարցում տարաձայնությունները․
«Կառավարման խնդիրներ կան, նրանք պայքարում են, թե ով կղեկավարի կենտրոնը»,- նշվում է պարբերականի հոդվածում։
«Գազպրոմին» մոտ կանգնած աղբյուրը նույնպես հաստատում է կառավարման հարցում առաջացած խնդրի մասին։