Նշենք, որ նոյեմբերի 25-ին ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողով էր ներկայացել Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը: Նիստը անցկացվում էր դռնփակ: Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ քննիչ հանձնաժողով այցելելու ցանկություն ունի նաև ԼՂ ՊԲ Հադրութի դիվիզիայի հրամանատարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում հարցաքննվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը և ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։