3 Հուլիսի, 2023

ՌԴ  պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջին անգամ անդրադարձել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ապստամբության փորձին։

Ինչպես գրում է kommersant.ru-ը, նա ասել է, որ ապստամբների ծրագրերը ձախողվել են, քանի որ Զինված ուժերի անձնակազմը հավատարմություն է դրսևորել երդմանը և մարտական պարտքին։

«Սադրանքը չի ազդել զորքերի խմբավորումների գործողությունների վրա։ Զինծառայողները խիզախորեն և անձնուրաց շարունակել են լուծել իրենց առջև դրված խնդիրները։ Շնորհակալ եմ անձնակազմին բարեխիղճ ծառայության համար»,- ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ուժերը «արդարության երթ» էին իրականացրել։ Նրանք հունիսի 24-ին Դոնի Ռոստովում գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։

 

kotayk

Լրահոս