21 Նոյեմբերի, 2023
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու վաղը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, «Ազատության»-ը հայտնել է ՊՆ  մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Հիշեցնենք ԱԳՆ-ից էլ տեղեկացրել էին, որ Արարատ Միրզոյանը չի մասնակցելու ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

Լրահոս