14 Հուլիսի, 2023
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղական Տիրան Խաչատրյանի հայտարարություններին։

«Վարչապետի աշխատակազմն անդրադարձել էր Գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալի՝ քաղաքական շարժառիթներով պայմանավորված կեղծ պնդումներին։

Վերստին հաստատելով մեր դիրքորոշումը՝ պետք է մատնանշենք միայն մեկ դեպք, երբ Տիրան Խաչատրյանը ֆինանսական հարց է բարձրացրել խորհրդակցության ժամանակ, այն վերաբերել է իր իսկ աշխատավարձի բարձրացմանը և արժանացել պաշտպանության նախարարի ամոթանքին»,- Բաղդասարյանի խոսքերն է մեջբերել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունը։

kotayk

Լրահոս