10 Փետրվարի, 2026

Հայտարարվում է՝ Թրիփի հիմնադրամից Հայասատան է բերվելու 5 միլիարդ դոլար։ Այդ մասին ընդգծել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը՝ հիշեցնելով տարիներ առաջ Լուկաշենկո-Սերժ Սարգսյան տարածված հաղորդագրության մասին։

Հիշեցնենք՝ Լուկաշենկոն Ալիևի անունից Սերժ Սարգսյանին 2016 թվականին Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ 5 միլիարդ դոլար էր առաջարկել Արցախի հարակից 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, Սերժ Սարգսյանը մերժել էր առաջարկը՝ ասելով ինքը պատրաստ է 6 միլիարդ դոլար տալ Ալիևին՝ թող իրենք հրաժարվեն այդ 7 շրջանից:

«5 միլիարդ դոլար Թրիփի հիմնադրամից. միթե՞ խոսքը հենց այն խոստացված 5 միլիարդի մասին է…»,- նշել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս