10 Մարտի, 2025

Թուրքիան արգելափակել է Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ամենամյա զորավարժություններին, որոնք ուղղված են արտակարգ իրավիճակների համար Հյուսիսատլանտյան դաշինքի զինված ուժերի և նրա դաշնակիցների պատրաստվածության ստուգմանը։

Ինչպես նշում է Իսրայելի ԱԳՆ-ն, Անկարայի որոշումը հայտնի է դարձել այսօր:

Ավելի վաղ՝ փետրվարի վերջին, Իսրայելի աշխատանքային խումբը հանդիպում է անցկացրել վարժանքների նախապատրաստման համար պատասխանատու կոմիտեի, ինչպես նաև Բուլղարիայի պատվիրակության հետ։

Լրահոս