Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վարչապետի աշխատակազմի վարչական շենքի ջեռուցման ջրագծերի համակարգը գտնվում է ֆիզիկապես մաշված վիճակում և ենթակա է փոխարինման: Հաշվի առնելով, որ նախնական մասնագիտական գնահատմամբ ջրագծերի համակարգի փոխարինման շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը գերազանցում է 70 մլն դրամի շեմը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հանձնարարվել է կազմակերպել և իրականացնել վարչապետի աշխատակազմի վարչական շենքի ջեռուցման ջրագծերի համակարգի փոխարինման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման ծառայությունների գնման գործընթացը:
Ի կատարումն նշված հանձնարարականի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «ԱՐԽԻ ԹՈՒԼՍ» ՍՊԸ-ի միջև օգոստոսի 5-ին կնքվել է շենքի ջերմամատակարարման մայրուղային խողովակաշարերի վերակառուցման և կաթսայատան վերազինման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայության մատուցման պետական գնման պայմանագիրը 4,4 մլն դրամ ընդհանուր արժեքով: