Եկեք փորձենք սկզբից կրթվել, իմանալու համար, թե ի՞նչ է Ցեղասպանությունը, ինչո՞ւ եղավ Ցեղասպանությունը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Երբ աշխարհից պահանջում ենք, որպեսզի դատապարտեն Ցեղասպանությունը, այդ նույն աշխարհը եթե մի քիչ ցինիկ ու դաժան լինի, կասի՝ հայ ժողովուրդ, բայց կարծես, թե դու դեռ չես ընկալել, թե ինչ է Ցեղասպանությունը, եթե ընկալեիր, չէիր պարի այն երաժշտության տակ, որտեղ ասվում է՝ ասկյարները կույս աղջիկներին բռնի տարան։ Մենք պարում ենք, չէ՞։ Ես մեկ անգամ մեկ առիթով ասացի, որ ազգային հիշողությունը ջնջել պետք չէ, բայց, եկեք գտնենք, թե ինչ է ազգային հիշողությունը։ Եկեք փորձենք սկզբից կրթվել, իմանալու համար, թե ի՞նչ է Ցեղասպանությունը, ինչո՞ւ եղավ Ցեղասպանությունը, և ինչո՞ւ մի տարածքում, որտեղ ապրում էր 2,5 մլն հայ և 8 մլն թուրք օսմանցի, հնարավոր եղավ իրականացնել Ցեղասպանություն»,-ասել է Գեղամ Նազարյանը։
Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե երբ ասում ես՝ ինչու՞, ասում են՝ ուրացող ես, Գեղամ Նազարյանն ասաց` մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը չգիտի, որ 1915-ին Մուշը, Վանը, Խարբերդը Օսմանյան կայսրության տարածքում են եղել։
«Բա մենք, մեր երեխաներին, մեր սերունդին չասենք, թե ի՞նչ է եղել»,-ասել է նա:
71