2 Մայիսի, 2025
«Չեմ ուզում ասեմ՝ շնորհակալ եմ դատավորին, որովհետև դատավորը կայացրել է արդարադատություն։ Բայց  ուրախ եմ, որ կան նման դատավորներ, որոնք կարող են այդ ողջ մեքենայի ճնշումն ստորադասեն արդարադատության։ Սա շատ կարևոր հանգամանք է իմ համար, ինչի համար ես ուրախ եմ, որովհետև մեր դատական համակարգը, ես կարծում եմ, դեռ առաջ գնալու տեղ ունի»,- «Իմնեմնիմի»-ի գործով դատական այսօրվա  նիստից հետո ասաց գործով այօր արդարացված Նարեկ Սամսոնյանը։

Լրագրողների հետ  զրույցում Սամսոնյանը նաև հիշեցրեց, որ  2019 թ․-ից մինչ օրս անցել է 4 քրեական  գործերով։

«Սա 4-րդ քրեական գործն էր։ 4-ից 3-ով արդարացվել եմ, սա արդեն 3-րդն է։ Չարդարացված գործը իմ նկատմամբ քաղաքական, բացահայտ քաղաքական հետապնդում է եղել, որը «դակել» է Արտուշ Գաբրիելյանը, ի դեպ, ողջունում եմ Արտուշ Գաբրիելյանին, հույս ունեմ, պաշտպանները ընդդիմադիր են, գոնե կփոխանցեն իմ ողջույնը։   Այս անգամ էլ 2ամիս իմ կալանքը տվել է Արտուշ Գաբրիելյանը, բացահայտ, ախր, էս գործը, ո՞նց ասեմ, պետք չէր դատարան հասնել,  չկա տակը բան, էս գործը հենց սկզբից եղել է քաղաքական։ Իմ 4 գործերն էլ եղել են խոսքի ազատությունը սահմանափակող»

Այսուհանդերձ Սամսոնյանը վստահ է, որ սա վերջին գործը չէ։
«Սա վերջինը չի։Վստահ եմ, որովհետև նախորդ քրեական գործով ես արդարացվեցի, նորից իշխանությունների ծիծաղելի ու քինախնդ ճղճիմ   հարուցված գործով, մի շաբաթ հետո մեզ բռնեցին։ Ես չեմ բացառում, որ մի շաբաթից նորից մեզ կբռնեն, որհետև այս իշխանությունը խոսքից վախեցող, բորենիներով շրջապատված, կամերայի առաջ մարդ ծեծող է»,- հավելեց նա։

 

 

Լրահոս