12 Հունիսի, 2026

Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

«Ընտրություններն ամբողջությամբ տապալված են․ համ կեղծված են, համ տեռորի տակ ընտրություններ չեն անցկացնում, մեր բոլոր շրջանային համակարգողները կալանավորված են, 780 մարդ ձերբակալված է»,- ասաց նա։

Կարապետյանը նշեց, որ դիմել են ԿԸՀ, հետո դիմելու են Սահմանադրական դատարան՝ երկու պահանջով․ առաջինը՝ չեղարկել ընտրությունները, երկրորդը՝ նշանակել երկրորդ փուլ։

«Եթե ինքն վստահ է, որ հաղթել է՝ ավելի ճիշտ կլինի երկրորդ փուլ, կորոշենք՝ հաղթել են, թե չէ»,- ասաց վարչապետի թեկնածուն։

Նրա խոսքով՝ խորհրդարան գնալ-չգնալու հարցի մասին խոսելը դեռ շատ շուտ է։

«Մեր հարցը խորհրդարան գնալն ու խորհրդարան չգնալը չի, մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է, որովհետև այս երկիրը դարձրել է դուքյան՝ ինչ ուզում են՝ անում են։ Եթե մենք գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին,  ուրեմն կգնանք խորհրդարանան, եթե մենք գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով՝ կհեռացնենք փողոցային պայքարով»,- ընդգծեց Կարապետյանը։

Լրահոս