Մինչ կժամաներ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, թիվ 13 շենքի բակում կայանված «Mercedes G» մակնիշի («Յաշիկ») ռուսական համարանիշներով ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ հնարավոր է ավտոմեքենան միտումնավոր են հրկիզել կամ ինքնաբերաբար է բռնկվել։
Մեքենայի սեփականատեր ներկայացած կինը ևս վստահ է, որ մեքենան հրկիզել են։