11 Մարտի, 2025

ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում Սաուդյան Արաբիայում ընթացող բանակցություններում Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցություններում։ Այս մասին CNN-ին տված մեկնաբանությունում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հայտնել էր, որ Ջիդայում ավարտվել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը։ Կարճ ընդմիջումից հետո սկսվել է քննարկումների երկրորդ փուլը։

Նախօրեին Reuters-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ հանդիպման ժամանակ Վաշինգտոնը նախատեսում է պարզել՝ արդյոք Կիևը պատրաստ է զիջումների գնալ Մոսկվայի օգտին։

Լրահոս