11 Մարտի, 2025

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին  երեկ  զանգահարել է Սեբաստիայի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը գողացել են բակում կայանված «Նիսան» մակնիշի իր մեքենայի հետևի համարանիշը:

Ոստիկանության փոխանցմամբ, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է նույն փողոցում հաշվառված 36-ամյա մի երիտասարդ: Նույն օրը, ժամը 9.40-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեքենայի բենզաբակի 20 կափարիչ, որոնք, ըստ նրա, նույն օրը, առավոտյան ժամը 5-ից 7-ը, գողացել է իրենց փողոցում կայանված տարբեր մեքենաներից:

36-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Լրահոս