mnews

12 Նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 10-ի համարում «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնում կնշանակվի «Նատֆուդ» մսամթերքի արտադրական ձեռնարկություն ՓԲԸ-ի ղեկավար Իշխան Կարապետյանը:

Նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետը կայացրեց որոշումը: Կարեն Կարապետյանի հրամանով Իշխան Կարապետյանը նշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով Իշխան Կարապետյանը ՀՀ վարչապետի «հեռու» քրոջ փեսան է: Ի պատասխան մեր հարցին` ՀՀ վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը նշեց. «Վարչապետը քույր չունի: Իսկ ազգանունների համընկնումը չի նշանակում, որ նրանք բարեկամներ են»:

Հավելենք, որ Իշխան Կարապետյանը մինչև 2012 թվականը եղել է «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավարի տեղակալը, նախկինում Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Լրահոս