«Ապրիլի 9-ից Բարձրագույն դատական խորհուրդն օրենքով սահմանված կարգով անցնելու է իր գործառույթների իրականացմանը՝ նշանակելով դատարանների նախագահների:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` ԲԴԽ-ն պատրաստվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Արման Մկրտումյանի փոխարեն նշանակել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:
Հիշեցնենք՝ նա 2005-2007թթ. եղել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ, 2008-2010թթ.` ՀՀ վարչական դատարանի նախագահ: Իսկ Մուկուչյանին կրկին դատական համակարգ են վերադարձնում՝ գնահատելով ընտրությունների ժամանակ նրա կատարած թվանկարչությունը:
Իր նշանակման վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` երեկ Մուկուչյանը պատասխանել է. «Ես այսօր ԿԸՀ նախագահն եմ, հետևաբար որպես ԿԸՀ նախագահ եմ պատասխանում հարցերին, և այս դաշտը դուրս է իմ գործառույթների տիրույթից, հետևաբար ինձ կոմպետենտ և կոռեկտ չեմ համարում տեսակետ ներկայացնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում