14 Հունվարի, 2023

Հրապարակված հաղորդագրության համաձայն ՀՀ-ի ներկայացրած հայցի շրջանակներում հանրային լսումները կանցկացվեն հունվարի 30-ին Հաագայի խաղաղության պալատում։

Հաղորդվում է նաև, որ հանրային լսումներ կանցկացվեն նաև ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի ներկայացրած հայցի շրջանակներում։ Այս լսումները տեղի կունենան հունվարի 31-ին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակում Հայաստանը հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի Արդարադատության միջազգային դատարան խնդրելով դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել ազատ տեղաշարժը միջանցքի երկայնքով։

Լրահոս