27 Ապրիլի, 2023
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այնտեղ գտնվում են ռուս խաղաղապահները։ Այս մասին Հանրայինի եթերում հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ճշտող հարցին՝ պատկանո՞ւմ է, թե՞ վերահսկում է, Գրիգորյանը պատասխանել է․ «Պատկանում է»։

«Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքն ամբողջությամբ հանձնվել է ՌԴ-ին։ Եվ այս պահին Լաչինի միջանցքի ամբողջ պատասխանտվությունը, տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը»,- հայտարարել է ԱԽ քարտուղարը։

Ըստ նրա՝ ՌԴ-ն պետք է գործի, որ Արցախում ապրող 120 հայերն էթնիկ զտման չենթարկվեն։

«Այս գործողությունների միակ նպատակը միանաշակ էթնիկ զտում կատարելն է։ Դրա մասին ադրբեջանական հանրությունն է խոսում։ Որոշակի չափով նաև պաշտոնական մակարդակով՝ վերջնագրեր ներայացնելով Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին։ Եվ սա է իրականությունը։ Եվ ՌԴ-ն պետք է գործի»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքերով՝ Հակարիի կամուրջի ձախ կողմում, որտեղ Ադրբեջանն անցակետ է տեղադրել, գտնվում է հենց ՌԴ-ի ռազմաբազան․ «Այդ ռազմաբազայի դիմաց տեղի է ունենում նման իրադարձություն։ Եվ բոլորի մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է սա տեղի ունենում։ Ադրբեջանն այնքա՞ն է հասել, որ կարողանում է այդպիսի քայլեր կատարել, թե՞ սա այլ պայմանավորվածություն է, այլ խնդիր կա այստեղ։ Այդ հարցերի պատասխանը դեռևս չկա»։

kotayk

Լրահոս