Մեր տեղեկություններով՝ ՏԻՄ ընտրությունների համապատկերում լարվել են փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ու Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հարաբերությունները:
Ի մասանավորի՝ Ռոմանոս Պետրոսյանը ցանկանում է հարազատ Կոտայքի մարզում ինքը լինել պայմաններ թելադրողը, այսինքն՝ անձամբ ընտրել առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ներկայացնող թեկնածուներին:
Սուրեն Պապիկյանը, սակայն, դեմ է արտահայտվել Ռոմանոսի կողմից թեկնածուներ առաջադրելու ջերմեռանդ նախաձեռնությանը՝ պատճառաբանելով, որ «թեկնածուները վստահություն չեն ներկայացնում, նրանք մարդիկ են, որոնք ոչ մի ոլորտում նորմալ աշխատանքային կենսագրություն չունեն», ավելին՝ «համայնքում նրանց չեն ճանաչում»:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սուրեն Պապիկյանը Ռոմանոս Պետրոսյանին առաջարկել է հրաժարվել թեկնածուներ ներկայացնելու նախաձեռնությունից և այդ գործառույթը զիջել իրեն այն հիմնավորմամբ, որ Ռոմանոսի առաջադրած թեկնածուները կպարտվեն:
Սակայն Ռոմանոս Պետրոսյանը համոզված հակադարձել է՝ «իմ թեկնածուն չի պարտվի. եթե մարզում իմանանան, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցության թեկնածուն է, անպայման կընտրեն»…
https://blic.am/post/29588?fbclid=IwAR32aOaVSxZoaQNyC_oz0DAMjt-AcyI4jCtBvSqrJ7-MFxZjytuvIEr_A-Y