16 Հոկտեմբերի, 2021

Ինչպես զգուշացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Տափերական գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Իսկ հոկտեմբերի 18-ի ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ.Մեծի պողոտայով, Վարդանանց, Ազատամարտիկների, Թումանյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ընկերությունը տեղեկացնում է, որ գազանջատումները պայմանավորված են պլանային նորոգման աշխատանքներով:

 

kotayk

Լրահոս